ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
2017թ. «Արմենիա» ԲԿ իրականացրած ծավալային բարդ վիրահատությունների բարեհաջող ելքի ֆենոմենը. կլինիկական դեպք` 1. armeniamedicalcenter.am
![2017թ. «Արմենիա» ԲԿ իրականացրած ծավալային բարդ վիրահատությունների բարեհաջող ելքի ֆենոմենը. կլինիկական դեպք` 1. armeniamedicalcenter.am 2017թ. «Արմենիա» ԲԿ իրականացրած ծավալային բարդ վիրահատությունների բարեհաջող ելքի ֆենոմենը. կլինիկական դեպք` 1. armeniamedicalcenter.am](up/article/big/file_48263_915982.jpg)
«Արմենիա» բժշկական կենտրոնը, որը հայտնի է իր բազմապրոֆիլային ուղղություններով, նախորդ տարի իրականացրել է բազմաթիվ բարդ վիրահատություններ, որոնց արդյունքում հիվանդների առողջությունն ամբողջովին վերականգնվել է՝ բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ: Հիվանդներն այսօր առողջ են եւ կրկնակի վիրահատության անհրաժեշտությունը գրեթե բացառված է: Իսկ թե ի՞նչ վիրահատություններ են կատարվել, մեզ հետ զրույցում երկու դեպքերի մասին մանրամասնեց «Արմենիա» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Արմենուհի Ավետյանը:
Շտապօգնության մեքենայով կլինիկա է բերվել երեսնամյա կին, ում մոտ նախնական ախտորոշվել է սուր որովայն, կանացի սեռական օրգանների արտանկում՝ ինն ամսական հղիություն հիշեցնող որովայնի անբնական մեծություն: Առաջին հայացքից սա թվում էր գինեկոլոգիական ախտաբանություն՝ կապված արտանկման հետ, սակայն առաջին իսկ պահից ստացիոնարում կազմակերպվեցին բոլոր անհրաժեշտ կլինիկոլաբորատոր, գործիքային հետազոտություններ, վիրաբույժի կոնսուլտացիա, որի արդյունքում ախտորոշվեց Գիրշպրունգի հիվանդություն: Գինեկոլոգիական ախտաբանությունը՝ կանացի սեռական օրգանների արտանկումը կրում էր երկրորդային բնույթ՝ կապված ներորովայնային ճնշման բարձրացման հետ: Գիրշպրունգի հիվանդությունը հիմնականում հանդիպում է երեխաների և հատկապես արական սեռի ներկայացուցիչների մոտ: Դա գենետիկ խրոմոսոմային անոմալիայի հետ կապված բնածին հիվանդություն է, որի ժամանակ հաստաղու տերմինալ հատվածներում աղու ներպատային նյարդային հանգույցները բացակայում են, առաջանում է իններվացիոն դեֆեկտ, որը կարող է լինել լրիվ կամ մասնակի: Խանգարվում է աղիների մոտորիկան, որը բերում է փորկապության, արտաթորման բացակայության և բարդացած դեպքերում սուր որովայնի: Տվյալ դեպքում կինը վաղ մանկական հասակից տառապել է փորկապությամբ, սակայն չի դիմել բժշկի, նույնիսկ անամնեզում նշվում է մեկ ծննդաբերություն: Վերջին 1 ամսում կնոջ մոտ փորկապության գանգատները սաստկացել են և ըստ հարազատների անամնեզի աղիները գործել են 2 անգամ: Կնոջ մոտ առկա առողջական խնդիրը վերականգնելու համար և ելնելով կնոջ ընդհանուր օբյեկտիվ վիճակից վերջինս վիրահատվել : Հաշվի առնելով կնոջ տարիքը հիվանդի մոտ սիմուլտանտ (համակցված) միջամտության փոխարեն կատարվել է կանացի սեռական օրգանների ներուղղում և ամրացում (ֆիկսացիա): Կինը վիրահատությունից հետո 3 շաբաթ անց դուրս է գրվել ստացիոնարից և գտնվում է տեղամասի բժիշկների դինամիկ հսկողության տակ:
Մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ եզակի հանդիպող դեպքը՝ հիվանդության ծանր ընթացքով ախտաբանությունն ունեցավ բարեհաջող ելք: Երևույթն իր տեսակով եզակի էր եւ ոչ բոլոր բժիշկ-գինեկոլոգները իրենց գործունեության ընթացքում կհանդիպեն նման դեպքի:
Խուրհուրդ կանանց: Սեռական օրգանների իջեցումներին պետք է վերաբերվել ոչ թե տագնապով եւ վիրահատվելու համար վախի կասկածը ներսում, այլ ժամանակին դիմել բժշկի, քանի որ վաղ շրջանում հայտնաբերման դեպքում ժամանակակից բժշկական մոտեցումները թույլ են տալիս սեռական օրգանների իջեցումների շտկումը կատարել ոչ վիրահատական միջամտությամբ:
Կանացի սեռական օրգանների իջեցումներին բնորոշ են հետևյալ ախտանիշները. հաճախամիզությունը, գիշերամիզությունը, անմիզապահությունը, երբեմն միզակապությունը, սեռական օրգանների շրջանում անհարմարավետության զգացումը, կոնքի շրջանում մշտական ծանրության զգացումը, ցավոտ սեռական ակտը և այլն: Բոլոր դեպքերում, երբ կնոջ մոտ սեռական օրգանների շրջանում առաջանում են անհանգստություն պատճառող երևույթներ, չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ, այլ դիմել բժշկին:
![](images/calendar.png)
|
Կարդացեք նաև
![ԵՊԲՀ. Կանանց ավելի քան 1/3-ը ծննդաբերությունից հետո առողջական երկարատև խնդիրներ է ունենում ԵՊԲՀ. Կանանց ավելի քան 1/3-ը ծննդաբերությունից հետո առողջական երկարատև խնդիրներ է ունենում](up/article/small/file_64233_7587280.jpg)
Հղիությունն ու ծննդաբերությունը մեկուսացված առողջական իրադարձություններ չեն. կանայք դրանք կարող են զգալ իրենց ողջ կյանքի ընթացքում...
![](images/calendar.png)
![Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am](up/article/small/file_64052_9193885.jpg)
Նա եկել էր Հայաստանի ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...
![](images/calendar.png)
![Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am](up/article/small/file_64031_7101937.jpg)
Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել 29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...
![](images/calendar.png)
![Կլինիկական դեպք․ զույգ պտղով հղիություն՝ բարդացած անամնեզով. morevmankan.am Կլինիկական դեպք․ զույգ պտղով հղիություն՝ բարդացած անամնեզով. morevmankan.am](up/article/small/file_63775_3583191.jpg)
Կրկնածին 37 տարեկան, ՄՄԱՊԳՀԿ է դիմել՝ գանգատվելով աճուկային շրջաններում նքացող ցավերից և սրտխառնոցից։ Հղին զննվել է, կատարվել են անհրաժեշտ բոլոր կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունները...
![](images/calendar.png)
![Ձվարանի պապիլյար ցիստադենոմայի բարձիթողի դեպքի բարեհաջող ելք. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am Ձվարանի պապիլյար ցիստադենոմայի բարձիթողի դեպքի բարեհաջող ելք. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62873_3585443.jpg)
Դեպքը գրանցվել է 42 տարեկան երիտասարդ կնոջ մոտ, ում մոտ հայտնաբերվեց և հեռացվեց ձվարանի հսկայական գոյացություն՝ ցիստադենոմա...
![](images/calendar.png)
![Վերջին սերնդի ֆոտո-վիդեո կոլպոսկոպ ՝ Նաիրի ԲԿ-ում. nairimed.com Վերջին սերնդի ֆոտո-վիդեո կոլպոսկոպ ՝ Նաիրի ԲԿ-ում. nairimed.com](up/article/small/file_62833_7746603.jpg)
Իսկ դուք գիտե՞ք, որ սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս կանխարգելել քաղցկեղը։
Օրինակ՝ կոլպոսկոպիայի շնորհիվ հնարավոր է միանգամայն ճշգրիտ ախտորոշել...
![](images/calendar.png)
![«Արմենիա» ՀԲԿ. Գիգանտ միոմայի բարձիթողի դեպք. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am «Արմենիա» ՀԲԿ. Գիգանտ միոմայի բարձիթողի դեպք. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62761_8002081.jpg)
Թեև գինեկոլոգիական ուռուցքներին առնչվելը մասնագիտական գործունեության ընթացքում, ինքնին, արտասովոր երևույթ չէ, սակայն «Արմենիա» ՀԲԿ-ում վերջին շաբաթն առանձնանում է գրանցված եզակի երկու դեպքով...
![](images/calendar.png)
![Acupulse FemTouch CO2 լազերը գինեկոլոգիայում Acupulse FemTouch CO2 լազերը գինեկոլոգիայում](up/article/small/file_61266_5954920.jpg)
Acupulse CO2 լազերի FemTouch օգնությամբ միջոցառումը խթանում է երիտասարդացման գործընթացը հենց օրգանիզմի ուժերով` առանց կողմնակի ազդեցությունների...
![](images/calendar.png)
![Երկար պայքարից և բազմակի վիժումներից հետո կինը երեխա է ունեցել. erebunimed.com Երկար պայքարից և բազմակի վիժումներից հետո կինը երեխա է ունեցել. erebunimed.com](up/article/small/file_59243_3519317.png)
33-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել երկրորդային անպտղության պատճառով: Առաջին ծննդաբերությունից հետո առաջացել էին խնդիրներ և հաջորդ բոլոր հղիություններն ավարտվել էին անհաջողությամբ: Մի քանի տարվա ընթացքում...
![](images/calendar.png)
![Բազմակի հեմանգիոմաներով կինը ծննդաբերել է «Էրեբունի» ԲԿ ծննդատանը. erebunimed.com Բազմակի հեմանգիոմաներով կինը ծննդաբերել է «Էրեբունի» ԲԿ ծննդատանը. erebunimed.com](up/article/small/file_59051_8676245.jpg)
33-ամյա Սվետլանան «Էրեբունի» ԲԿ ծննդատուն էր դիմել հղիության հենց սկզբից: Ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանի մոտ առաջին այցելության ընթացքում պարզվել էր, որ հղին ունի առողջական մի շարք խնդիրներ...
![](images/calendar.png)
![Ինչո՞ւ կեսարյան հատում. Սալուտեմ ամսագիր Ինչո՞ւ կեսարյան հատում. Սալուտեմ ամսագիր](up/article/small/file_58829_4488760.jpg)
Ըստ հունական դիցաբանության՝ Ասկլեպիոսը համարվում է բժշկության աստվածը: Կորոնիսը լապիֆների արքա Ֆլեգիասի դուստրն էր և դավաճանության համար սպանվել էր Ապոլոնի կողմից: Երբ Էպիդավրում Կորոնիսի մարմինն այրում են...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն